Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Հովհաննես Գևորգի Հովեյանի կողմից ներկայացված դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1.Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Հովհաննես Գևորգի Հովեյանին պատկանող 07-004-0588-0032 կադաստրային ծածկագրի 3.2990 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների`անասնապահական տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: