Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Դավիթ Գագիկի Զաքոյանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի դիմումը Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Ազատամարտիկների թաղամասի 10-րդ փողոց, 26 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Դավիթ Գագիկի Զաքոյանին պատկանող 07-004-0265-0013 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20112024-07-0058) օժանդակ շինության, լողավազանի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Դավիթ Գագիկի Զաքոյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: