Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին «Մետրում Ինվեստ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Բիձյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել «Մետրում Ինվեստ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Բիձյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 30-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 27 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Մետրում Ինվեստ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող 07-029-0090-0030 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 01082023-07-0182) իրականացնել բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել «Մետրում Ինվեստ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրինությունից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: