Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի պահանջների, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի հունիսի 10-ին «Պետական Գույքի Կառավարման Կոմիտե» ՊՄ-ի գլխավոր քարտուղար Մարո Մարգարյանի կողմից ներկայացված դիմումը` որոշում եմ
1. Նաիրի համայնք, գյուղ Արագյուղ, 2-րդ փողոց, 1 հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականութունը հանդիսացող 07-012-0018-0005 կադաստրային ծածկագրի հողամասում տալ 1738,9 քմ մակերեսով դպրոցի, 23,46 քմ մակերեսով պահեստ-շինության քանդման թույլտվություն:
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քանդման ընթացքում հետևել աշխատանքների ճիշտ իրականացմանը: