Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
Եղվարդ քաղաքային համայնքի ավագանու 2010 թվականի սեպտեմբերի 24-ի <<Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օտարման մեկնարկային գներ սահմանելու մասին>> N 038 որոշման 1-ին կետի 138-րդ կետը շարադրել նոր, հետևյալ խմբագրությամբ.
1․ <<138․ 07-004-0272-0003 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 800 քմ մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս, մեկնարկային գինը՝ 2400000 դրամ>>:
2․ Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ համայնքային սեփականություն հանդիսացող 07-004-0272-0003 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,08հա բնակավայրերի նշանակության՝ բնակելի կառուցապատման հողամասն օտարելու վերաբերյալ և սահմանել 240000 դրամ մեկնարկային գին` համաձայն հավելվածի։