Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, 2191, 288, 305 հոդվածներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Աբգարյան եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրեն Սեյրան Աշոտի Աբգարյանի կողմից կատարվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի ինքնակամ զավթում՝ որոշում եմ.
1.«Աբգարյան եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրեն Սեյրան Աշոտի Աբգարյանին ինքնակամ հողազավթում կատարելու համար կիրառել վարչական տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազար հինգհարյուրապատիկի չափով՝ 2500000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) դրամ:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Աբգարյան եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրեն Սեյրան ԱշոտիԱբգարյանին օրենքով սահմանված կարգով որոշման մասին ծանուցելու հաջորդ օրվանից։
3․ Որոշումը կարող է բողոքարկվել քաղաքացուն հանձնելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում։