Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին <<Արկոլադ>> ՓԲԸ-ի տնօրեն Էմիլ Հարությունյանի լիազորված անձ Հուսիկ Բաբայանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել <<Արկոլադ>> ՓԲԸ-ի տնօրեն Էմիլ Հարությունյանի լիազորված անձ Հուսիկ Բաբայանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 1-ին փողոց, 224 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով <<Արկոլադ>> ՓԲԸ-ին պատկանող 07-029-0208-0012 կադաստրային ծածկագրի հողամասում իրականացնել արտադրական շինության կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել <<Արկոլադ>> ՓԲԸ-ի տնօրեն Էմիլ Հարությունյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: