Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Սևակ Սիմոնի Սուքիասյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Սևակ Սիմոնի Սուքիասյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Գարեգին Նժդեհի փողոց, 6/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0037-0045 կադաստրային ծածկագրի հողամասում 2022 թվականի սեպտեմբերի 22-ին N CPP0-0000-3013 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։