Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Կարեն Ստեփանի Գևորգյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Կարեն Ստեփանի Գևորգյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Գ․ Նժդեհի թաղամասի 4-րդ փողոց, 45 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Կարեն Գևորգյանին և Լիանա Սարգսյանին պատկանող 07-004-0430-0029 կադաստրային ծածկագրի հողամասում 2024 թվականի հունվարի 19-ին N CPP0-0001-0770 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։