Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գրիշա Վարազդատի Նավասարդյանի լիազորված անձ Արևիկ Ղարիբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Գրիշա Վարազդատի Նավասարդյանի լիազորված անձ Արևիկ Ղարիբյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 4-րդ փողոց, 94 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գրիշա Վարազդատի Նավասարդյանին պատկանող 07-029-0008-0104 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28112024-07-0191) իրականացնել պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Գրիշա Վարազդատի Նավասարդյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: