Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով <<Սոֆյա Մանուկյան Ռուբիկի>> անհատ ձեռնարկատիրոջ 2023 թվականի ապրիլի 25-ի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ քաղաք Եղվարդ, Երևանյան 1 հասցեում գտնվող համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկի թիվ 12 սենյակը՝ 16.1 քմ մակերեսով, 1 տարի ժամկետով <<Սոֆյա Մանուկյան Ռուբիկի>> ԱՁ -ին վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ:
2. Սահմանել տարածքի վարձակալության արժեքը 1 քմ-ի համար 600 դրամ, ամսական վճարը՝ 9660 (ինը հազար վեց հարյուր վաթսուն) դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին <<Սոֆյա Մանուկյան Ռուբիկի>> ԱՁ -ի հետ կնքել տարածքի վարձակալության մասին պայմանագիր: