Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ մասերի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ավագանու <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության 2024 թվականի սեպտեմբերի 9-ի N 89 և 2024 թվականի սեպտեմբերի 30-ի N 91 գրությունները՝ Նաիրի համայնքի ավագնին որոշում է.
1. Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 7-ի <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին>> N 15 որոշման 2-րդ և 4-րդ կետերը շարադրել նոր՝ հետևյալ խմբագրությամբ․
<<2.Ստեղծել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանու տնտեսական զարգացման, զբոսաշրջության և արտաքին կապերի հարցերի մշտական հանձնաժողով՝ 5-ական անդամներով հետևյալ կազմով.
1) Արուս Արզումանյան.
2) Խոսրով Ստեփանյան.
3) Խաչիկ Իսրայելյան
4) Անահիտ Առաքելյան.
5) Արմեն Ղազարյան.>>
<<4. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանու գյուղատնտեսության, քաղաքաշինության, հողօգտագործման, բնապահպանության և կոմունալ տնտեսության հարցերի մշտական հանձնաժողով՝ 5-ական անդամներով հետևյալ կազմով.
1) Ռաֆիկ Զոհրաբյան.
2) Գոռ Հայրապետյան.
3) Հայկ Գևորգյան.
4) Վարդան Ասատրյան.
5) Արմեն Համբարձումյան.>>։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։