Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Դավիթ Ղևոնդյանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 2-րդ փողոց, 5-րդ նրբանցք, 1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Դավիթ Ղևոնդյանին և Նարե Ազատյանին պատկանող 07-053-0136-0030 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07072022-07-0164) պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Դավիթ Ղևոնդյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: