Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի օգոստոսի 1-ին Գևորգ Մարկոսյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Քասախ գյուղի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Քասախ գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Գևորգ Մարկոսյանին և Սուսաննա Ասլանյանին պատկանող 07-065-0312-0070 կադաստրային ծածկագրի 0,0889 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,0564 հա հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2.Գևորգ Մարկոսյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 3832549 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: