Այսօր: Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 159
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 3760
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 օգոստոսի 2025 թվականի N 3760

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 3690-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, <<Քաղաքաշինության մասին>>  օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 14-ի N 31-Ա որոշմամբ հաստատված համաձայնությունը՝ որոշում եմ.

1. Նաիրի համայնքի Քասախ գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Կարինե Ստեփանի Մելքոնյանին պատկանող 07-065-0295-0074 կադաստրային ծածկագրի 0.0645 հա հողամասից 07-065-0295-0115 կադաստրային ծածկագրի 0.04 հա հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Քասախ գյուղի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն:

3. Կարինե Ստեփանի Մելքոնյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը՝ 2686320 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:

4․Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2025 թվականի հուլիսի 31-ի <<Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված համարելու մասին>> N 3690-Ա որոշումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 8

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner