Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ալինա Անդրեյի Մովչանի լիազորված անձ Խաչատուր Հարությունյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Ալինա Անդրեյի Մովչանի լիազորված անձ Խաչատուր Հարությունյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Վ․ Տերյան փողոց, 18-20 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0089-0036 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 22102024-07-0143) իրականացնել բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Ալինա Անդրեյի Մովչանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: