Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Հրաչյա Սիմոնյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Հրաչյա Սիմոնյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի 15-րդ փողոց 37/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0002-0054 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 29122023-07-0156) իրականացնել օժանդակ շինությունների կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Հրաչյա Սիմոնյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: