Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Տարոն Վարդանյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Տարոն Վարդանյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Օղակաձև 3-րդ փողոց, 1/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Տարոն Վարդանյանին և Սիրանուշ Սուքիասյանին պատկանող 07-065-0125-0111 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16012024-07-0118) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Տարոն Վարդանյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: