Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ազատ Թադևոսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Ազատ Թադևոսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0186-0093 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 18112024-07-0034) իրականացնել գյուղատնտեսական մթերքների վերամշակման տնտեսության և պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Ազատ Թադևոսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: