Համաձայն <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 14-ի N 139-Ա որոշմամբ հաստատված համաձայնությունը՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, Հայկ, Նելլի, Տաթևիկ Սարգսյանների և Գոհարիկ Վարդանյանի սեփականությունը հանդիսացող 07-004-0419-0007 կադաստրային ծածկագրի 0,54 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 07-004-0419-0023 կադաստրային ծածկագրի 0,0466 հա-ի նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվակականի օգոստոսի 9-ի N 978-Ն որոշմամբ հաստատված Եղվարդ քաղաքի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն:
3. Հայկ, Նելլի, Տաթևիկ Սարգսյանների և Գոհարիկ Վարդանյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը՝ 1271015 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: