Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Էդվարդ Ստյոպայի Կարապետյանի լիազորված անձ Արևիկ Ղարիբյանի դիմումը Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Մ․ Եղվարդեցու թաղամաս, 3-րդ փողոց, 26 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Էդվարդ Ստյոպայի Կարապետյանին պատկանող 07-004-0019-0017 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 08112024-07-0190) բնակելի տան, լողավազանի, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Էդվարդ Ստյոպայի Կարապետյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: