Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 83-րդ հոդվածի պահանջներով` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը <<Բազալտ Քար>> ՍՊԸ-ին երկրաբանահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար հանրային քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ։
2. Երկրաբանահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար թույլտվությունը ստանալուց հետո համայնքային սեփականություն հանդիսացող 07-031-0210-0022 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 8,027 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողամասը տրամադրել <<Բազալտ Քար>> ՍՊԸ-ին երեք տարի ժամկետով։
3․ Վարձակալությամբ տրամադրվող 8,027 հա հողամասի համար սահմանել 2006750 դրամ տարեկան վարձավճար։