Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով <<ՈՍԿԵ ԿԱԹ>> ՍՊԸ-ի տնօրեն Գուրգեն Բալաբեկի Մինասյանի կողմից ներկայացված դիմումը`Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1.Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով <<ՈՍԿԵ ԿԱԹ>> ՍՊԸ-ին պատկանող 07-029-0148-0014 կադաստրային ծածկագրի 0.448 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների`չորանոց կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: