Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արմեն Խաչիկի Հովհաննիսյանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արմեն Խաչիկի Հովհաննիսյանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Արաբոյի փողոց, 1-ին նրբանցք, 8/5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արմեն Խաչիկի Հովհաննիսյանին պատկանող 07-065-0095-0040 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 23032022-07-0092) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արմեն Խաչիկի Հովհաննիսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: