|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, eghvard.city@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 մայիսի 2024 թվականի N 95-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելովՀայաստանի Հանրապետության <<ԿՈՏԱՅՔ>> ՋՕԸ-ի տնօրենի 2024 թվականի մարտի 6-ի N ԳՀ 1-04/142 գրությունը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1․Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը Արզնի-Շամիրամ 1 հերթ ջրանցքի 7 շտրիխ բաժանարարի հիմնանորոգման արդյունքում ապամոնտաժված խողովակների պիտանի հատվածներից հողային հունով առուներում տեղադրելու համար D-426մմ-ց 300 գծմ խողովակները <<ԿՈՏԱՅՔ>> ՋՕԸ-ին տրամադրելու վերաբերյալ:
2․Պարտավորեցնել <<ԿՈՏԱՅՔ>> ՋՕԸ-ի տնօրինությանը խողովակների տեղադրման աշխատանքների ավարտից հետո ներկայացնել հաշվետվություն։ |
Կողմ -19 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱՐՄԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ ԼԵՆԴՐՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ ԱՆՆՄԱՆ ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԽԱՉԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԽՈՍՐՈՎ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՊԵՏՐՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՖԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.04 Մբ)
|
|
(739.10 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|