Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի, Եղվարդ համայնքի կարիքավոր ընտանիքներին ֆինանսական օգնություն ցույց տալու, <<Եղվարդի Համլետ Թադևոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի նախակրթարանի մեկ ուսուցչի 2017-2018 թվականների ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար աշխատավարձի վճարումը ապահովելու, Ուսուցչի օրվա առթիվ համակարգի աշխատակիցներին նվիրատվություն հատկացնելու նպատակով՝Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.
1. Եղվարդ համայնքի 2017 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 5240,0 հազար դրամ, որից
1) 9.2-1 ծրագրի 4637 հոդվածի <<960,0>> թիվը փոխարինել <<1200,0>> թվով.
2) 10.7-1 ծրագրի 4729 հոդվածի <<10000,0>> թիվը փոխարինել <<14000,0>> թվով..
3) 8.2-4 ծրագրի 4819 հոդվածի <<780,0>> թիվը փոխարինել <<1780,0>> թվով: