Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 50-րդ կետի` որոշում եմ.
1. Նաիրի համայնքի, Քասախ գյուղում գտնվող, 07-065-0065-0017 կադաստրային ծածկագրի գույքի բաժանման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները.
1) 0.07084 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ն. Ավետիսյան փողոց, 13/1 բնակելի տուն:
2) 0.0771 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ն. Ավետիսյան փողոց, 13 բնակելի տուն:
3) 0.04093 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ն. Ավետիսյան փողոց, 13/2 շինություն:
2․ Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 10-ի <<Հասցեավորման մասին>> N 990 որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: