Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Աշոտ Ուդումյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Աշոտ Ուդումյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Երևանյան թաղամասի 1-ին փողոց, 22 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0232-0081 կադաստրային ծածկագրի հողամասում 2023 թվականի մայիսի 5-ին N CPP0-0000-5955 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։