Համաձայն <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 211-Ա որոշմամբ հաստատված համաձայնությունը՝ որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, 07-004-1347-0001 կադաստրային ծածկագրով հողամասից 0,00706 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողերի կատեգորիա:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվակականի օգոստոսի 9-ի N 978-Ն որոշմամբ հաստատված Եղվարդ քաղաքի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն: