Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ակսել Պարգևի Կնյազյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Ակսել Պարգևի Կնյազյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Վ․ Սարգսյան փողոց, 22 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0021-0015 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 23052023-07-0152) իրականացնել բնակելի տան վերակառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Ակսել Պարգևի Կնյազյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: