Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի փետրվարի 25-ին Գագիկ Ավետիսի Մկրտչյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Քասախ գյուղի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Քասախ գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Գագիկ Ավետիսի Մկրտչյանին պատկանող 07-065-0307-0346 կադաստրային ծածկագրի 0,04211 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2.Գագիկ Ավետիսի Մկրտչյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 2828024 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: