Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Արամ Վարդանյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 36-րդ փողոց, 10-րդ նրբանցք, 4/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արամ, Հրաչյա Վարդանյաններին, Արմինե Պետրոսյանին պատկանող 07-029-0257-0045 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14022025-07-0123) բնակելի տան, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Արամ Վարդանյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: