Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Խաչատուր Սուրենի Գալստյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Խաչատուր Սուրենի Գալստյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 75 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0222-0014 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 17102024-07-0186) իրականացնել գյուղատնտեսական մթերքների վերամշակման տնտեսության, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Խաչատուր Սուրենի Գալստյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: