Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1. Բավարարել «ԱՎԱՍ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Արշակյանի դիմումը Նաիրի համայնքի Քասախ գյուղում գտնվող, սեփականության իրավունքով «ԱՎԱՍ» ՍՊԸ-ին պատկանող 07-065-0295-0089 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 21122022-07-0087) գյուղատնտեսական մթերքների վերամշակման տնտեսության կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել «ԱՎԱՍ» ՍՊԸ-ի տնօրինությանը կառուցապատման աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: