Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Սամվել Մարտինի Իսրայելյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Սամվել Մարտինի Իսրայելյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Թումանյան փողոց, 4/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0067-0060 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20072024-07-0005) իրականացնել բազմաֆունկցիոնալ հասարակական շինության, ծածկոցի, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Սամվել Մարտինի Իսրայելյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: