Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Սմբատ Խաչատրյանի լիազորված անձ Դավիթ Մկրտչյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Զորավան, 3-րդ փողոց, 47 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սմբատ Խաչատրյանին պատկանող 07-031-0030-0008 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 11072024-07-0123) բնակելի տան, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Սմբատ Խաչատրյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: