Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի, 8-րդ կետի, 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին քաղաքացի Ռիտա Հովհաննեսի Աջամօղլյանի լիազոր ներկայացուցիչ Արամ Իգիթխանյանի ներկայացրած դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․
Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Ռիտա Հովհաննեսի Աջամօղլյանին պատկանող 07-004-0496-0006, 07-004-0496-0042, 07-004-0496-0008, 07-004-0496-0014, 07-004-0496-0013, 07-004-0496-0015, 07-004-0496-0038, 07-004-0496-0007 կադաստրային ծածկագրի գյուղատնտեսական նշանակության հողամասերին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-004-0496-0034 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցման վկայական N 28112023-07-0203) 0,4098 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով օտարել Ռիտա Հովհաննեսի Աջամօղլյանին՝ 27662 (քսանյոթ հազար վեց հարյուր վաթսուներկու) դրամ արժեքով։