Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գագիկ Դանիելյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Գագիկ Դանիելյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 82/9 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գագիկ Դանիելյանին և Հասմիկ Հակոբյանին պատկանող 07-053-0325-0103 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 08072024-07-0015) իրականացնել բանկելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Գագիկ Դանիելյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: