Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Մարտին Պապինի Հարությունյանի կողմից ներկայացված դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1.Քասախ գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Մարտին Պապինի Հարությունյանին և Գրիգոր Պապինի Հարությունյանին պատկանող 07-065-0257-0034 կադաստրային ծածկագրի 0.357 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողից 0.057 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` անասնաշենք կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: