Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի սեպտեմբերի 27-ին <<Մագնոլիա Կոմֆորտ>> ՍՊԸ-ի տնօրեն Արա Ավետիսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. <<Մագնոլիա Կոմֆորտ>> ՍՊԸ-ին տրամադրել գյուղ Զովունի, 6-րդ փողոց, 21 հասցեում գտնվող 07-029-0020-0009 կադաստրային ծածկագրի հողամասում բազմաբնակարան բնակելի շենքի (մասնաշենք 4) կառուցման շահագործման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: