Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գագիկ Ավետիսի Մկրտչյանի լիազորված անձ Արևիկ Ղարիբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Գագիկ Ավետիսի Մկրտչյանի լիազորված անձ Արևիկ Ղարիբյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Վ․ Տերյան փողոց, 87/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գագիկ Ավետիսի Մկրտչյանին պատկանող 07-065-0307-0346 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 09042025-07-0170) իրականացնել պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Գագիկ Ավետիսի Մկրտչյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: