Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 160-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 օգոստոսի 2022 թվականի N 160-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով <<Անի Վարդանյան Սամվելի>> ԱՁ-ի 2022 թվականի ապրիլի 20-ի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝

1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Նաիրի համայնք,քաղաք Եղվարդ, Սաֆարյան 90 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող  69.4քմ մակերեսով  մշակութային կենտրոնը վարձակալության իրավունքով տրամադրելու <<Անի Վարդանյան Սամվելի>> ԱՁ-ին 5(հինգ) տարի ժամկետով`առաջին 2 (երկու) տարվա համար միանվագ մեկանգամյա վճար սահմանել 10000(տասը հազար) դրամ, իսկ մնացած 3(երեք) տարիների համար վարձավճարը՝ 1քմ-ի համար 250 դրամ (ամսական 17350 դրամ):

2. Առաջարկել համայնքի ղեկավարին  ԱՁ Անի Սամվելի Վարդանյանի հետ կնքել տարածքի վարձակալության մասին պայմանագիր:

3. Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 31-ի <<Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ  համաձայնություն տալու և վարձավճարի չափ սահմանելու մասին>> N107-Ա որոշումը:


Կողմ -14

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱՐՄԱՆ

ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ

ԱՆՏՈՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ԱՐՇԱԿՅԱՆ ԼԵՆԴՐՈՒՇ

ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱՆԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԽՈՍՐՈՎ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՊԵՏՐՈՍ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(648.40 Կբ)
(633.68 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner