Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գեդեոն Սերգեյի Հարությունյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Գեդեոն Սերգեյի Հարությունյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, ՆԱՏԻ թաղամասի 4-րդ փողոց, 2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0596-0021 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20022024-07-0065) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Գեդեոն Սերգեյի Հարությունյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: