Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Հայկ Գրենիկի Ավետյանի կողմից ներկայացված դիմումը` Նաիրի ամայնքի ավագանին որոշում է.
1.Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Հայկ Գրենիկի Ավետյանին պատկանող 07-029-0253-0004 կադաստրային ծածկագրից 0.3209 հա գյուղատնտեսական նշանակության խաղողի այգու նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` պտղասառնարան կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: