Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գհասսան Օսսմանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Գհասսան Օսսմանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Մայիսյան փողոց, 4-րդ նրբանցք, 5/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0043-0037 կադաստրային ծածկագրի հողամասում 2023 թվականի հուլիսի 17-ին N CPP0-0000-7369 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան, պարսպի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։