Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արթուր Սլավիկի Խալաթյանի լիազորված անձ Ռոբերտ Աբրահամյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արթուր Սլավիկի Խալաթյանի լիազորված անձ Ռոբերտ Աբրահամյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Պ․ Սևակի փողոց, 30 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արթուր Սլավիկի Խալաթյանին պատկանող 07-065-0069-0014 կադաստրային ծածկագրի հողամասում 2025 թվականի մայիսի 5-ին N ՇԹ/799/6439-25 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան, պարսպի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։