Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Շուշանիկ Արմենի Սիմոնյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Շուշանիկ Արմենի Սիմոնյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 1-ին փողոց, 210 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0021-0021 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 04082020-07-0125) իրականացնել հասարակական նշանակության օբյեկտի (առևտրի սրահի) կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Շուշանիկ Արմենի Սիմոնյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: