Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Մարիամ Գրիգորի Գրիգորյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Մարիամ Գրիգորի Գրիգորյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 21-րդ փողոց, 32 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0219-0092 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12042024-07-0176) իրականացնել բնակելի տան, օժանդակ շինության, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Մարիամ Գրիգորի Գրիգորյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: