Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Հայկ Արայի Հովսեփյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Զովունի բնակավայրի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամաս, ինչպես նաև այն հանգամանքը որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Հայկ Արայի Հովսեփյանին պատկանող 07-029-0206-0034 կադաստրային ծածկագրի 0.15697 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողերի կատեգորիա:
2․Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Հայկ Արայի Հովսեփյանին պատկանող 07-029-0206-0034 կադաստրային ծածկագրի 0.15697 հա բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման։
3.Քաղաքացի Հայկ Արայի Հովսեփյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 10541792 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: