Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Լիլիյա Ժորայի Հովհաննիսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Լիլիյա Ժորայի Հովհաննիսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 1-ին փողոց, 3-րդ նրբանցք, 35/8 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0185-0298 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 09102024-07-0144) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Լիլիյա Ժորայի Հովհաննիսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: